Հայկական կողմի հայտարարությունները վկայում են ՀԱՊԿ աշխատանքի բոլոր ձևաչափերից Երևանի հեռանալու մասին՝ լրագրողներին ասել է ՌԴ ԱԳ փոխնախարար Ալեքսանդր Պանկինը՝ պատասխանելով նոյեմբերի 28-ին ՀԱՊԿ գագաթնաժողովին Հայաստանի մասնակցության հնարավորության մասին հարցին՝ տեղեկացնում է ՏԱՍՍ-ը։               
 

Հայ-ռուսական համագործակցության գոյաբանական կոդի հիմքերը

Հայ-ռուսական համագործակցության գոյաբանական կոդի հիմքերը
05.02.2024 | 16:05

1828 թվականի փետրվարի 10-ի Թուրքմենչայի Ռուս-պարսկական պայմանագրով զարգացման և բարգավաճման նոր հեռանկարներ բացվեցին ողջ Անդրկովկասի և, մասնավորապես, Արևելյան Հայաստանի համար։ Բնականաբար, դրան նախորդել էր հայ-ռուսական շահերի երկարատև՝ շուրջ երկդարյա մերձեցումը, որը դեռևս սկսվել էր Ալեքսեյ Միխայլովիչ ցարին Նոր Ջուղայի հայ վաճառակնների կողմից ադամանդակուռ գահի նվիրմամբ:

Միաժամանակ ռուսական միապետին առաջարկվել էր Պարսկաստանով անցնող Մետաքսի ցամաքային ճանապարհը Օսմանյան կայսրության փոխարեն դեպի Ռուսաստան թեքելը: Հետագայում այդ կապերը Պետրոս Մեծի հետ ամրապնդվել էին հայ գործիչներ Մինաս Վարդապետի, Իսրայել Օրու բանակցություններով:

Արցախի մելիքների պատրաստակամությամբ զինված ուժերով օժանդակելու ռուսական զորքին կովկասյան արշավանքների ժամանակ, Դավիթբեկյան փառապանծ պայքարով կասպիական արշավանքին հաջորդող ժամանակաշրջանում: Ինչպես նաև Ռուսաստանի հարավում հայկական գաղթօջախների տնտեսական շահավետ գործունեությամբ և ավարառու կովկասյան լեռնականների դեմ հավատարիմ, վստահելի պատնեշի ստեղծմամբ։
Մինչև ռուս- պարսկական երկրորդ պատերազմը (1826-28 թթ.) և Թուրքմենչայի վերջնական հաշտության պայմանագիրը Կովկասում իրադարձությունները, կարելի է ասել, սրընթաց զարգացում են ունեցել 18- րդ դարի վերջում և 19-րդ դարի սկզբում։
Վրաստանի երկու պետություններից խոշորագույնը՝

Քարթլի-Կախեթին Ռուսական կայսրության հետ 1783 թվականին (1780-1885 թվականների փաստագրությունը ըստ Վ․ Ավետյանի «Շնող» հանրագիտարանի, Երևան, 1998 թվ.) ստորագրում է Գորգիևյան պայմանագիրը, ըստ որի ստանում է կայսրության պրոտեկտորանտի՝ հովանավորյալի կարգավիճակ։

1795 թվականին Պարսկաստանի նոր շահը՝ Աղա Մահմեդ խանը, արշավում և գրավում է Թբիլիսին, ավերում և ավարառում է հատկապես քրիստոնյա հայերին և վրացիներին՝ պատժելով դեպի Ռուսաստան կողմնորոշման համար։

Թիֆլիսի պաշտպանության ժամանակ էլ զոհվում է Անդրկովկասի ժողովուրդների Սրտի մեկնիչ անկրկնելի Սայաթ-Նովան։
Ռուս- պարսկական առաջին պատերազմով (1804-13 թթ.) և 1813 թվականի հոկտեմբերի 12-ին կնքված Գյուլիստանի պայմանագրով միջազգայնորեն ամրագրվում է վրաց թագավորություն Քարթլի-Կախեթիի միացումը Ռուսաստանին։ Կայսրությանն անցնում են նաև նոր տարածքներ՝ ժամանակակից Դաղստանը, Ադրբեջանը և Արցախը։ Ժամանակակից Հայաստանի տարածքից այդ պայմանգրով Ռուսաստանին են միանում Լոռի-Փամբակը՝ Լոռու մարզը և Ղազախ-Շամշադինը՝ Տավուշի մարզը՝ որպես Արևելյան Վրաստանի մասեր, Շորագյալը՝ Շիրակը` Երևանի խանությունից, Զանգեզուրը ՝ Սյունիքը՝ Ղարաբաղի խանությունից։

Ընդ որում, 1801 թվականից Վրաստանը վերածվում է ռուսական կայսրության նահանգի, որով, բնականաբար , դժգոհություններ եղան տեղի ազնվականության կողմից։
Այնուհետև այդ ամենը կրկին վավերացվում է

ռուս-պարսկական հաջորդ պատերազմի արդյունքում ստորագրված Թուրքմենչայի պայմանագրով։

Հարկ է նշել, որ արդեն այս պատերազմի արագ հաղթանակը պայմանվորված էր նաև ռուսական կայսրության ճիշտ մարտավարությամբ՝ բանակին հավաքական հայությամբ ամուր թիկունք ստեղծելով՝ մասնավորապես արցախցիների տեղաբաշխմամբ Արցախին մոտ տարածքներում, որով ապահովվում էր թե՛ բանակի սննդամթերքի և ձիերի, կառքերի մատակարարումը, թե՛ ռազմական գործին քաջածանոթ ՝ կռվելու վարժ անհրաժեշտ քանակի կամավորների ջոկատների ներգրավումը։

Օրինակ, Երևանի բերդի գրավման ժամանակ հայ կամավորների գործոնը խիստ նշանակալից է եղել։
Թուրքմենչայի պայմանգրով ռուս-պարսկական սահմանները ձևավորվում են արդեն Արաքս գետով։
Այդ պայմանագրի ձեռքբերումներից հայության համար հույժ կարևոր էր 1828-29 թթ․ Պարսկաստանից շուրջ ութ հազար հայ ընտանիքների՝ թվով մոտ քառասունհինգ-հիսուն հազար հայության ներգաղթը Հայաստան, որոնք վերաբնակվեցին Արցախում, Նախիջևանում, Սյունիքում, Արարատյան դաշտավայրում։ Դրանով կրկին աշխուժացավ Արևելյան Հայաստանի տնտեսական կյանքը։
Այս փաստը, սակայն, հարևան ազերի խաշնարածները դարձրել են մատի փաթաթան և անընդհատ շրջանառում են այն իմաստով, թե, իբր, Արցախը չի եղել հայկական և այդ ներգաղթի հետևանքով են հայերը հայտնվել Արցախում։
Այնինչ Պարսկաստանում հայության մեծ կուտակումները հիմնականում եղել են Շահ Աբասի 1603-04 թթ․ կազմակերպած մեծ տեղահանության հետևանքով, որի ժամանակ խիստ հայաթափվեց Արևելյան Հայաստանը․ շուրջ հինգ հարյուր հազար հայ քշվեց դեպի Պարսկաստանի խորքերը։ Այս փաստը բավականին ուսումնասիրված է։
Հայության մյուս խոշոր տեղահանությունը` մասնավորապես Արցախից և Զանգեզուրից, տեղի է ունեցել 1795-98 թթ-ին, Երբ Արցախը իր 60 000 տուն հայ ընտանիքներից համարյա դատարկվեց։
Դա պայամանավորվել էր Աղա-Մահմեդ խանի 1795- 98 թթ․ երկու անգամ դեպի Շուշի կատարած կորստաբեր արշավանքներով, նրա զորքերի կողմից Սյունիքի և Արցախի ասպատակմամբ։ Այս պատերազմների ժամանակ ժողովուրդը չկարողացավ վարուցանք կատարել, 1797 թվականին էլ խիստ երաշտ եղավ Արցախում, և ի լրումն այդ ամենին՝ 1797-98 թթ․ ժանտախտի սարսափելի համաճարակ բռնկվեց Արցախում։
Հատկապես ժանտախտից ահաբեկված արցախցիները տոհմերով, գյուղերով, գավառներով գաղթեցին դեպի Պարսկաստան, Տաճկաստան, Ռուսաստան, Վրաստան։ Այն , ինչ չարեց թշնամին, արեց համաճարակը՝ անբնակ դարձրեց Արցախը։
Արցախցիները հոծ զանգվածով գաղթեցին Վրաստան՝ Լոռի, Ղազախ և Բորչալու, որոնք այն ժամանակ գտնվում էին Վրաստանի թագավորության կազմում։ Լոռիի գաղթը տեղի է ունեցել 1797-98 թթ․ սովի և ժանտախտի տարիներին։
Ինքս անձամբ Լոռի գաղթած արցախցիների երկկողմանի ծոռի ծոռ եմ։ Հայրական պապերս՝ Միրզոյանները, մայրական պապերս՝ Խառատյանները, այդ գաղթի ժամանակ են եկել Լոռի։
Լոռի գաղթած արցախցիները խիստ կազմակերպված են եղել՝ իշխանների ղեկավարությամբ, մարտական գնդերի ուղեկցությամբ։ Փաստ է, որ Արցախի երկու իշխաններ՝ Մելիք Ջումշուդը և Մելիք Ֆրեյդոնը գնում են Պետերբուրգ և անձամբ դիմում Պավել 1-ին կայսրին՝ նոր գաղթավայրում հաստատվելու և հողատարածքներ ձեռք բերելու համար։ Կայսրը 1799 թվականի հունիսի 2-ի հրովարտակով նրանց արտոնում է հողատարածքներ ստանալու Լոռիում ("Армяно-русские отношение в 18-ом веке", Ереван, 1990 г., том 4, стр. 527): Սովորական, թեև քաջարի, իշխանների արագացված ընդունումը ռուսաց կայսրի կողմից նշանակում է, որ ռուսական արքունիքում ՝ ռուսաց արևելյան քաղաքականության մեջ, անչափ կարևոր դեր են հատկացնում հայկական գործոնին, վստահում և հենվում են հայության հավաքական ուժի վրա:
Այդ կապակցությամբ կարևոր է նաև, որ Վրաստանի թագավոր Գեորգի 12-ի 1800 թվականի փետրվարի 29-ի՝ Մելիք Ջումշուդին ուղղված թիվ 370 հրովարտակից պարզվում է, որ ռուսաց կայսրը վրաց թագավորին հանձնարարել է Արցախից եկած հայերին Լոռիում և հարակից շրջաններում բնակության վայրեր հատկացնելու։
Նշենք, որ արցախցիների գաղթը դեպի Լոռի սկսվել էր դեռևս դրանից էլ առաջ՝ վրաց Հերակլ թագավորի ժամանակներում։ Այդ գաղթով գաղթականները բնակություն էին հաստատել Վրաստանի թագավորների տիրապետության տակ գտնվող Ղազախում և Լոռիում (Շնողում, Լոռի բերդում )։ Նրանց կառավարումը Վրաստանի Հերակլ թագավորի 1790 թվականի նոյեմբերի 10-ի կալվածագրով արտոնվել էր հնդկաստանցի հայ անվանի հասարակական-քաղաքական գործիչ Շահամիր Շահամիրյանին, որը ձգտում էր Հայաստանի անկախության վերականգնմանը (Վ․Ավետյան, «Շնող» աշխատություն, Երևան, 1998 թվ., էջ 34):
Ռուսաց կայսրը վրաց թագավոր Գեորգիին ուղղված հրովարտակում միաժամանակ նշել է, որ եթե Շահամիրյանի ժառանգների կողմից հետագայում պահանջներ չներկայացվեն, դրանք և նոր հատկացվող տարածքներն անցնելու են

Մելիք Ջումշուդի իշխանության տակ (В том же месте):
Նշված հրովարտակներով 1797-98 թթ․ գաղթականներին բնակեցնելու և ինքնուրույն կառավարելու համար

Մելիք Ջումշուդին հատկացվեց Լոռի գավառը, Բորչալուի և Շուլավերի մի մասը, Մելիք Ֆրեյդոնին՝ Բորչալուի մնացած մասը և Ղազախը՝ Աղջա-կալա բերդի հետ միասին, Մելիք Աբովին՝ Մելիք Ֆրեյդոնի հորեղբորը՝ Բոլնիս և Դաղեթ բնակավայրերն իրենց սահմաններով:

Ընդ որում, Մելիք Աբովն իրեն հատկացված բնակավայրերը վերանվանեց Բոլնիս- Խաչեն, Դաղեթ-Խաչեն՝ ի հիշատակ Արցախ աշխարհի իրենց հայրենի գավառ Խաչենի (Րաֆֆի, «Խամսայի մելիքությունները» , 1987 թվ., հատոր 9, էջ 523-26 )։
" Кавказская старина " (1872-73 гг., № 1-8, стр.36) թերթի թղթակցություններից պարզվում է , որ 1797-98 թթ․ մեծ գաղթից հետո էլ շարունակվել է ղարաբաղցիների գաղթը դեպի Լոռի: Առանձնապես ուշագրավ է , որ նոր գաղթածները բնակություն են հաստատել Մելիք Ջումշուդի կառավարման ներքո գտնվող Շնող և Դսեղ գյուղերում, Մելիք Ֆրեյդոնին պատկանող Օձունում և Մելիք Աբովին պատկանող Բոլնիսում:
Թերևս, առանձին հրամանագրով է Ստեփանավանի տարածքը 1810 թվականին հատկացվել Արցախի փառապանծ Հասան-Ջալալյանների տոհմին, որը հետագայում կոչվել է Ջալալօղլի:
Լոռին կառավարող քաջակորով Մելիք Ջումշուդը 1805 թվականին վերադառնում է Արցախ և սրբազան ՎՐԵԺԻ պարտքով 1806 թվականին սպանում է արյունարբու Իբրահիմ խանին, որը մինչ այդ խիստ վնասել էր տեղի հայությանը:

Հարկ է նշել, որ դավաճան Մելիք Շահնազարի (որի մայրը իրականում թուրք է լինում) օժանդակությամբ Արցախի սրտում ՝ Շուշիում, հաստատված փնթի խաշնարած Փանահ խանի ժառանգորդ Իբրահիմ խանն իր ցեղակիցներով խիստ խանգարել էր արցախահայության կողմից Աղա Մահմեդ շահի արշավանքներից հետո սպանվածների դիակների հավաքմանը և հուղարկավորմանը։ Նրանք հարձակվել էին, թալանել տեղի հայ բնակչությանը և հալածել: Իրենք էլ իրենց ցեղակիցներին առանց դագաղների էին հուղարկավորում, գերեզմանափոսերը փորելով ոչ բավարար խորությամբ, որը վայրի գազանների համար դիակները հանելու և հիվանդությունը տարածելու առիթը եղավ: Տափաստաններից տեղափոխված քոչվորները չէին հասկանում, որ լեռնային երկրներում բոլոր կածաններն ու ճանապարհները եզակի են և որևէ ձորակում կույտերով թափված դիակներին այլևս հնարավոր չէ հարյուրավոր կիլոմետրերով շրջանցելը՝ ինչպես արել են իրենց հայրենի միջինասիական և ղազախական տափաստաններում:
ՈՒստի, ինչպես ընդունված էր հնում, ժանտախտով վարակված տարածքները կրկին կարելի էր վերաբնակեցնել տարիներ հետո, երբ համաճարակի բացիլներն իրենց կենսունակությունը կկորցնեն բնական պայմանների ներգործության արդյունքում։ Արցախի հայությունն այդպես էլ փաստորեն գործեց։
Սա նշանակում է, որ Վրաստանի տիրապետության տակ գտնվող Լոռի, Ղազախ , Բորչալու, ինչպես նաև Պարսկաստան գաղթած արցախցիները չէին կտրել իրենց կապը ծննդավայրի հետ։

Բնականաբար, զորք ու բերդ ունեցող Իբրահիմ խանին սպանելու համար Մելիք Ջումշուդը պիտի իր հետ տաներ համապատասխան ուժեր և այլ միջոցներ։

Ընդ որում, Արցախից ոչ հեռու՝ Ղազախում, Լոռիում, Բորչալույում արցախցիների հավաքական կենտրոնացումը հենց այդ նպատակն էլ ուներ, որ մի մասին հնարավոր լինի վերադարձնել դեպի Արցախ։ Այլապես անծայրածիր ռուսական կայսրությունում այնքան չյուրացված երկրամասեր կային և կան: Եվ դեռևս Եկատերինայի օրոք Ղրիմից Նոր Նախիջևան, Արմավիր, Մոզդոկ և այլուր տեղափոխված հայությունն արդեն ապացուցել էր իր թե՛ տնտեսական շահավետությունը, թե՛ վստահելիությունը պետության սահմանների պաշտպանության ժամանակ։
Գյուլիստանի և ապա Թուրքմենչայի պայամագրերը կրկին խաղաղ գոյակցության հեռանկար բացեցին Արցախի և Սյունիքի համար, որի շնորհիվ գաղթած արցախցիների և սյունեցիների սերունդների մի մասը, բնականբար, վերադարձավ հայրենիք։
Այսպիսով, կարելի է ասել, Արցախը և արցախահայությունը դարձավ ռուսական կայսրության հիմնական հենարանը Անդրկովկասում, որովհետև այնտեղ էր պահպանվել հայության՝ մի քանի հազարամյա ռազամավարության փորձը։ Դա ապացուցվել է բազմիցս՝ թե՛ հետագայում ռուս-թուրքական պատերազմների ժամանակ արցախցի գեներալների և զինվորների անձնուրաց հերոսության օրինակներով, թե՛ Հյուսիսային Կովկասի լեռնականների դեմ մղված երկարատև պատերազմում, ուր կրկին աչքի են ընկնել Արցախից տարված ջոկատները և արցախցի գեներալները, թե՛ Մեծ Հայրենականում արցախցիների հավաքական գործած աննախադեպ քաջությամբ:
19-րդ դարում Ռուսական կայսրության ճիշտ վերաբերմունքը հայության հավաքական ուժի նկատմամբ ողջ Արևելյան Հայաստանում՝ ներառյալ Նախիջևանը, դաշտային և լեռնային Արցախները, այնուհետև Կարսն ու Արդահանը, հայության հավաքմանն ու կենտրոնացմանը նպաստող քաղաքականությունն արդյունավետ եղավ կայսրության համար ոչ միայն Անդրկովկասում, այլ ընդհանրապես կայսրության արևելյան քաղաքականության համար։

Բազմափորձ Ռոմանովների կայսերական արքունիքում խիստ կարևորում էին տեղի քրիստոնյա բնակչությամբ ամուր թիկունքի ապահովումը։
Այսպիսով, կարելի է ասել, որ Թուրքմենչայի պայմանագիրը հայ-ռուսական շահերի համընկմամբ և արդյունավետ համագործակցությով երկու հարյուրամյա պատմության արգասիքը եղավ, որը նոր հեռանկարներ բացեց այդ համագործակցությունն ավելի զարգացնելու և նոր արդյունքների հասնելու համար։
Գաղափարը, ցավոք, արդեն սկսեց խեղաթյուրվել դեռևս 20-րդ դարի սկզբին, երբ, բուրժուադեմոկրատական փոփոխություններով պայմանավորված, արքունիքում հայտնվեցին ոչ արիստոկրատ նոր մարդիկ, որոնք չէին պատկերացնում արևելյան քաղաքականության նրբությունները։

Արևելյան քաղաքականությունը հատկապես խեղաթյուրվեց ներքնահարկերից հայտնված կոմունիստների թափթփուկների ժամանակ, որոնք ընդհանրապես չէին գիտակցում կայսերական մակարդակի պետության կառավարումը․ զիջելով Ղարսն ու Արդահանը Թուրքիային, Նախիջևանը և Արցախը՝ իրենց ստեղծած ֆեյք պետություն Ադրբեջանին, խիստ թուլացրին ռուսական պետության կամ ԽՍՀՄ-ի արևելյան քաղաքականությունը, պետության սահմանները դարձրին խոցելի իսլամիստ ծայրահեղականների և թուրանական մազոխիզմով տառապողների համար։
Հանուն ճշմարտության պետք է ասել, որ մերօրյա Ռուսաստանի կառավարությունները ևս Հայաստանի նկատմամբ վարել են ոչ ճիշտ քաղաքականություն՝ նպաստելով հայ ժողովրդի ստեղծագործ, արարող ուժերի արտագաղթին, նաև տեղում կոռուպցիոն, երկերեսանի, նյութապաշտ, հանցագործ կադրերի աճեցմանն ու հովանավորմանը, որոնց համար գոյություն չունեն հայրենիք, պատիվ, պարտքի զգացում հասկացությունները։
2018 թվականին մենք մեզանում ականատես եղանք, երբ վերը հիշատակված կադրերն իշխանությունը հանձնեցին կամ փոխանցեցին կասկածելի անձանց։ Եվ դրանում համոզվեցինք արդեն 2020 թվականի սեպտեմբերյան պատերազմի ժամանակ, երբ նմանները հայրենիքի պաշտպանության համար էական որևէ գործունեություն չիրականացրին։
Ամեն դեպքում, ցանկանում եմ հիշեցնել, որ Հայաստանն ու հայ ժողովուրդը արժանի են հարգալից վերաբերմունքի, որքան էլ ներկա կառավարությունը լինի օտարների խամաճիկը։
Հիշեցնեմ՝ Ալեքսեյ Միխայլովիչին հայության նվիրած գահը միաժամանակ նշանակում էր ․․․Աշխարհակալ Հողին ՁԵր գահադրումը՝ շումերների ժամանակակից Արրատայի, խեթերի ժամանակակից Հայասայի, Ասորեստանի ժամանակակից ՈՒրարտուի , Հին Հռոմի ժամանակակից Հայաստանի հետնորդների կողմից ․․․
Հիմա ձեզ հարցրեք, թե ինչպե՞ս և ի՞նչ խորհրդավոր զորությամբ այդպես հեշտությամբ նվաճեցիք աշխարհը;
Թագադրելու կամ գահադրելու իրավունքն Արիական աշխարհում, արդյո՞ք գիտեք, Առաջիններս ենք ունեցել։
Հզոր լինելը երկրորդական պայման է և կրկին ժամանակավրեպ երևույթ։
Չի լինի Հայաստանը՝ չի լինի ձեր գահն այլևս։ Որովհետև այդ գահի մեջ ամբարված է այն արարող հայ վարպետների երազանքը՝ ունենալ ՀԱՅԱՍՏԱՆ։

Աշոտ ՄԻՐԶՈՅԱՆ

Կոլաժը` ՆԻԿՕ-ի (Նիկոլայ ՄԱՆՈՒԿՅԱՆ)

Հ.Գ.1

Շարադրածս տեսակետն առ այն, որ Ռուսական կայսրության հարավային քաղաքականության հիմնական երաշխիքը եղել է Արևելյան Հայաստանում եղբայրական հայ ժողովրդով ամուր թիկունքի ստեղծումը, վերահաստատվում է 1829 թվականի սեպտեմբերի 2-ի Ադրիանապոլսի ռուս-թուրքական հաշտության պայմանագրով։ Որի շնորհիվ Արևմտյան Հայաստանից շուրջ 80 000 հայեր վերաբնակվեցին Արևելյան Հայաստանում։
Նույնիսկ կոմունիստները, որոնք 20-րդ դարի սկզբում սիրախաղեր էին տալիս քեմալական Թուրքիայի հետ և հանուն ռուս-թուրքական կասկածելի բարեկամության՝ Թուրքիային զիջեցին Արևելյան Հայաստանից Կարսն ու Արդահանը, ստեղծեցին թյուրքական երկրորդ ֆեյք պետություն Ադրբեջանը և որին բռնակցեցին հայկական Նախիջևանն ու ողջ Արցախը, Մեծ Հայրենականի ժամանակ և հետո, երբ Թուրքիան բացահայտեց իր թշնամական էությունը, ստիպված եղան գիտակցել իրենց ճակատագրական սխալը։
ԽՍՀՄ կառավարության (Ժողկոմխորհի) նախագահ Ստալինի 1945 թվականի նոյեմբերի 21-ի որոշումով թույլատրվեց կազմակերպել Սփյուռքի շուրջ 90 000 հայության 1946-48 թթ․ ներգաղթը Խորհրդային Հայաստան։ Դրանով, իհարկե, չամոքվեցին Մեծ Հայրենականի ժամանակ հայ ժողովրդի կրած ահռելի կորուստները, որոնք եռակի անգամ ավելի էին, քան բնակչությամբ մեզ դեռ այն ժամանակ կրկնակի գերազանցող Ադրբեջանի կորուստները։
Հիմա, քանի մենք երկուստեք կուրորեն չենք տեսնում հայ-ռուսական համագործակցության, բարեկամության և եղբայրության վեկտորն ամբողջականությամբ, հարևան Ադրբեջանը Թուրքիայի հովանավորչությամբ պետական ծրագիր է մշակել իր ազերի (թյուրք ) թափթփուկներով նաև այս փոքրիկ Հայաստանը լցոնելու նպատակով։ Այնինչ Հայաստանը շրջապատող 150 մլն թուրանական գորշ գայլի ոհմակի անհագուրդ ախորժակը զսպելու համար խիստ անհրաժեշտ է ողջ Արևելյան Հայաստանի (որպիսին այն ենթադրվել է 19-րդ դարի ծրագրերում)՝ Արդահանով, Կարսով, Նախիջևանով և ամբողջ Արցախով միավորումն առնվազն տասնհինգ մլն հայությամբ։

Հ.Գ.2

Ներկայացվել է․
Երևանի Գիտության և կուլտուրայի ռուսական կենտրոնում Թուրքմենչայի ռուս-պարսկական հաշտության պայմանագրի 195-ամյակի առթիվ 2023 թվականի փետրվարի 20-ին կազմակերպված գիտաժողովին։

Դիտվել է՝ 5585

Մեկնաբանություններ